00:00:00

Իրավունքների հարցում կրկնակի ստանդարտներն ավելի են մեծացնում խնդիրները. Արման Թաթոյան

16:37, 10 դեկտեմբեր 2021

Դեկտեմբերի 10-ին նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը, որի առթիվ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է հետևյալ խոսքը. «Անել այնպես, որ ամեն մարդ զգա՝ «թղթի» վրա գրված իր յուրաքանչյուր իրավունք կյանքում ունի իրական երաշխավորում՝ մինչև վերջ ու արժանապատիվ երաշխավորում: Սա  է պետության ու բոլոր պաշտոնյաների աշխատանքի հիմնարար նպատակը: Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը ցանկանում եմ հատուկ արժևորել լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և իմ աշխատակազմի աշխատողներին, որոնք ամեն օր դեպի դրականն են փոխում իրենց միջավայրը, իրենց շրջապատող աշխարհը: Օգնում են մարդկանց, պաշտպանում նրանց։ Իրավունքների հարցում խտրականությունն ու կողմնապահությունը, կրկնակի ստանդարտներն ավելի են մեծացնում խնդիրները: Ոչ ոք չի կարող անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը՝ հանուն քաղաքական, անձնական կամ որևէ այլ նպատակի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր