00:00:00

Երևանում, ապակին կոտրելով, թանկարժեք հագուստի խանութ են թալանել, վնասը մի քանի հազար դոլարի է

14:46, 10 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Դեկտեմբերի 10-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմանում ոստիկանության Մալաթիայի բաժի ահազանգ է  ստացվել, որ Հարավարևմտյան թաղամասի Զորավար Անդրանիկի փողոցում գործող «Հովման» հագուստի խանութի ապակին կոտրել են, գրում է shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ  գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, պարեկներ Էդգար Դարբինյանի, Արման Սարինյանի գլխավորությամբ: Պարեկները սահմանազատել են տարածքը: Պարզվել է, որ 3 դիմակավորված անձանցից մեկը քարով կոտրել է խանութի դռան ապակին, ապա մտել ներս և այնտեղից հափշտակել հագուստներ, իսկ նրանցից մեկը դրամարկղից գողացել է գումար, ապա դիմել փախուստի: Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Խանութին պատճառվել է մի քանի հազար դոլարի վնաս: Ոստիկանությունը ձեոնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Աղբյուրը նաև հայտնում է, որ ապակի կոտրելն ու խանութը թալանելը տևել է 20-25 վայրկյան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր