00:00:00

Գերությունից եկած զինծառայողներից մեկին կալանավորելու միջնորդությունը մերժվել է,մյուսինը՝ բավարարվել

14:13, 10 դեկտեմբեր 2021 Մամուլ

Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանական գերություներից Հայաստան վերադարձված, այժմ արդեն՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցող զինծառայողներից Ն. Ե.-ին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը դատարանը մերժել է: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը՝ հավելելով, որ դատարանը մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու հարցի լուծումը թողել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը: «Նարեկը հիմա ազատության մեջ է: Քանի որ այժմ նախաքննություն է ընթանում, քրեական գործի մանրամասների եւ առաջադրված մեղադրանքի մասին խոսել չեմ կարող: Մեղադրանքը նոր է առաջադրվել, վկայով են հարցաքննվել, ցուցմունք տվել, հետո կասկածյալով հրաժարվել է իմ պաշտպանյալը, իսկ մեղադրանք առաջադրվելուց հետո, կարելի է ասել, լրացուցիչ ցուցմունք է տվել: Նախաքննական մարմինը նորից կալանավորելու միջնորդություն չի կարող ներկայացնել, պետք է արդեն խափանման այլ միջոց ընտրվի՝ ստորագրության կամ գրավի տեսքով, այդ հարցը դեռ չի քննարկվել»,- հայտնել է պաշտպանը, ապա հավելել, որ դատարանը մեղադրյալի կարգավիճակ ունեցող մեկ այլ զինծառայողի՝ Ս. Ա.-ին, կալանավորելու միջնորդությունը բավարարել է: Մեղադրյալի կարգավիճակ ունեցող մյուս 3 զինծառայողներին կալանավորելու միջնորդությունների առնչությամբ տեղեկատվություն դեռեւս առկա չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր