00:00:00

Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը

03:44, 10 դեկտեմբեր 2021 Արտաքին քաղաքականություն

Վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը, որն անցկացվել է առցանց: Համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ: Երկօրյա միջոցառմանը մասնակցում են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ: Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Ջո Բայդենը, որից հետո մեկնարկել են պանելային քննարկումները: Համաժողովին մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Երկօրյա քննարկումների օրակարգում են՝ ժողովրդավարության դեմ սպառնալիքներին դիմագրավելու, կոռուպցիայի դեմ պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հանուն ժողովրդավարության» համաժողովին նախատեսված է դեկտեմբերի 10-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր