00:00:00

«Եթե դուրը եկել է, թող նորից միացնի». Առաքել Մովսիսյանը՝ Հայկ Կոնջորյանին

03:59, 10 դեկտեմբեր 2021

Ազգային ժողովը չընդունեց անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնելու` ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ նախորդ գումարման ԱԺ-ում իշխանական պատգամավորների նախաձեռնությամբ էր Քրեական օրենսգիրքը լրացվել 137.1 հոդվածով, որով քրեականացվել էր անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի եղանակով վիրավորելը:
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր օրենքից հանել այդ հոդվածը՝ այսպիսով, ապաքրեականացնելով հայհոյանքը: Ի դեպ, մինչև քվեարկությունը ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում որպես հիմնավորում, թե ինչու օրենքը չպետք է վերանայվի, առաջարկեց լսել մի ձայնագրություն: Նկատենք՝ ելույթը սովորույթի ուժով նախկին-ներկա համեմատությունների դաշտում էր: Իսկ ձայնագրությունն իր գործընկեր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի ռեպորտաժից մի հատված էր, որտեղ նա պատմում է, թե ինչպես է ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը «սպառնացել հնարավորություն դեպքում կտրել բոլոր նրանց գլուխները, որոնք հանդգնել են ՊՆ Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել»: Ըստ Հայկ Կոնջորյանի ձայնագրության՝ Սիսակ Գաբրիելյանը նաև տեղեկացնում է, որ «գլխատելուց բացի, պատգամավորը նաև սեռական բնույթի պատիժ է խոստանում»: «Դրա համար կոչ եմ անում՝ վեր ընկնել իրենց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, հաստատ իրենք բռնաբարվելու են»,- ձայնագրության մեջ լսվում է Առաքել Մովսիսյանի ձայնը: Հայկ Կոնջորյանը ավարտելով ձայնագրությունը հանրայնացնելու արարողությունը, մասնավորապես նշեց․ «Պատկերացնում եք, հարգելի գործընկերներ, որ հիմա եկել եք նախորդ իշխանության ներկայացուցիչներ, և այստեղ խոսում եք այն մասին, որ մենք Հայաստանում տարածում ենք բռնության մշակույթ, երբ որ ձեր իշխող խմբակցության պատգամավորն, իր թիմակցի ընտանիքի անդամներին հայհոյելու համար, ինչն անընդունելի է, սպառնում է գլխատել, հետո՝ բռնաբարել, կամ՝ հակառակը»:
168.am–ը Առաքել Մովսիսյանին տեղեկացրեց, որ այսօր խորհրդարանում հիշել են իրեն, ու ցանկացավ լսել նաև իր դիտարկումները: Նախկին պատգամավորը նախ ասաց, որ չի լսել ելույթը, ապա անդրադառնալով ամբիոնից իր մասնակցությամբ ձայնագրության հրապարակմանը՝ հակիրճ արձագանքեց. «Եթե դուրը եկել է, թող նորից միացնի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր