00:00:00

Ծառայակցի կողմից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակի շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

02:22, 10 դեկտեմբեր 2021

Համածառայակցի արձակված կրակոցից վիրավորում  ստացած ժամկետային զինծառայող Սենիկ Սահակյանը վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։ Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ զինծառայողին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Երևան։ Նա այժմ գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։ Պաշտպանության նախարարությունից մեզ հայտնեցին, որ զինծառայողի առողջական վիճակում կա կայունացման միտում։ Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր