00:00:00

ԱՀԿ-ն հարուստ երկրներին զգուշացնում է պատվաստանյութի կուտակումներ չանել՝ աղքատ երկրներին արվող մատակարարումները չխափանելու համար

02:08, 10 դեկտեմբեր 2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է հարուստ երկրներին չկուտակել «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութերը բուստերային ներարկումների համար՝ «Օմիկրոն» հիմնամանրէի դեմ պայքարելու համար: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, ԱՀԿ-ից նշել են, որ դա կարող է խոչընդոտել ավելի աղքատ երկրներին անհրաժեշտ մատակարարումներ ապահովելու համար: Արևմտյան երկրներից շատերը բուստերային դեղաչափեր են կիրառում, հատկապես տարեց և առողջական խնդիրներ ունեցող անձանց շրջանում, սակայն «Օմիկրոն» հիմնամանրէով պայմանավորված՝ նրանք ընդլայնում են դեղամիջոցի կիրառման շրջանակները: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս բուստերային պատվաստանյութը իրառել առողջական խնդիրներ ունեցող անձանց դեպքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր