00:00:00

Զախարովան հերքել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին հետ կանչելու մասին լուրը

00:25, 10 դեկտեմբեր 2021 Արտաքին քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին հետ կանչելու մասին լուրերը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հուսով եմ, որ թերթը, նրանց ժամանակ տանք մինչև վաղը չէ մյուս օրը…Վաղը չէ մյուս օրը նրանք պետք է հրապարակեն հերքումը, քանի որ կեղծ լուր են հրապարակել: Դա ճիշտ չէ, դա ապատեղեկատվություն է: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, մեր դեսպանը շարունակում է աշխատել և կատարել երկրի ղեկավարությամբ սահմանված առաջադրանքները»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր