00:00:00

1929թ. Կապանի շրջանի 21 հայկական գյուղ նվիրաբերվեց Ադրբեջանին. եթե առաջնորդվենք այդ թվականի քարտեզներով, բավականին լուրջ տարածքներ հայկական են. Գևորգ Փարսյան

23:56, 09 դեկտեմբեր 2021

Մեր առաջնահերթ խնդիրը կար և մնում է անվտանգության հարցը, թշնամին շատ մոտ է գտնվում մեր բնակավայրերին, ինչպես նաև Կապան համայնքին։ Այս մասին, Կապանում լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Նրա հաղորդմամբ՝ Սյունիքում ճանապարհների առումով շատ խնդիրներ են առաջացել են, մասնավորապես, ամբողջովին փակվել են Մ-2 և Մ-17 մայրուղիները. «Մ-17 մայրուղու փակման պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել 6 գյուղական բնակավայրերում, որոնք, մեղմ ասած, հայտնվել են կիսաշրջափակված վիճակում»,-ասաց Փարսյանը և հավելեց, որ ներկա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Հիմա ճանապարհաշինարարական աշխատանքներ են արվում հիմնական ճանապարհը կառուցելու համար, բայց, ըստ Փարսյանի, բավականին երկար է տևելու այդ աշխատանքը։ Համայնքապետը վստահեցրեց, որ Ճակատենում սննդի հետ և մարդկանց տեղաշարժի հետ կապված խնդիրներ չկան, ուղևորափոխադրման, հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրը մասնակի է լուծված: «Ճիշտ է՝ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից համայնքին տրամադրվել է 2 «Ուազ» մակնիշի մեքենա, մեկը՝ ամբողջովին հարմարեցված մարդատար, մյուսը հարմարեցված չէ, հիմա հարմարեցնում ենք ուղևորափոխադրման համար։ Մտածում ենք նաև՝ ուղևորափոխադրում իրականացնենք Ծավ-Ճակատեն հատվածում, այսօր դրա վերաբերյալ քննարկում ենք ունեցել Ռոբերտ Ղուկասյանի հետ և եկանք այն պայմանավորվածության, որ ամբողջովին լուծենք գյուղացիների տրանսպորտով փոխադրման խնդիրը»,- շեշտեց Կապանի համայնքապետը։ Անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին՝համայնքապետը նշեց, որ գերադասեի է՝ գործընթացը տեղի ունենա մինչև 1929 թվականի քարտեզներով. «1929 թվականին ԽՍՀՄ տարիներին Կապանի շրջանի 21 հայկական գյուղ նվիրաբերվեց Ադրբեջանին, և հենց այդ օրվանից մեզ մոտ առաջացավ այն հիմնական խնդիրը, որը ներկա դրությամբ ունենք։ Օդանավակայանի անմիջական հարևանությամբ թշնամու առկայությունը, ճանապարհների խնդիրը, այս ամբողջն առաջացան հենց 1929թ-ին՝21 հայկական գյուղ Ադրբեջանին նվիրաբերելուց հետո: Այսինքն՝ եթե առաջնորդվենք մինչև 1929 թվականի քարտեզներով, բավականին լուրջ տարածքներ հայկական տարածքներ են»,- ասաց Փարսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր