00:00:00

Հայկական կողմն ունի երկու վիրավոր․ սահմանին փոխհրաձգությունը դադարել է

18:58, 09 դեկտեմբեր 2021

Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում 2 հայ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Վիրավորում ստացած զինծառայողները  տեղափոխվել են հոսպիտալ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մենք տեղեկացանք, որ այս պահին կրակը դադարել է։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր