Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ նախարարի պաշտոնից ազատվելու պատճառը Աբովյանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խայտառակ պարտությունն էր։ Ինչպես հայտնի է Աբովյանի ընտրություններում ԲՀԿ-ն հաղթել է, իսկ ՔՊ-ի թեկնածուն Ռոմանոս Պետրոսյանի ազգականն էր։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Ռոմանոս Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին վստահեցրել էր, որ Աբովյան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին երաշխավորելու է ՔՊ-ի հաղթանակը, հակառակ դեպքում պատրաստ է հրաժարական ներկայացնել։ Ընտրությունների արդյունքներն այլ եղան և Ռոմանոս Պետրոսյանը ստիպված է հրաժարական ներկայացնել։

Միաժամանակ Պետրոսյանն անգործ չի մնա։ Վերջինիս կնշանակվի ՊՎԾ պետ, փոխարինելով արդեն իսկ այդ պաշտոնից ազատված Տիգրան Ուլիխանյանին։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Սիմիդյանն էլ կնշանակվի Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում։

Irakanum.am