00:00:00

Հակառակորդը կրակ է բացել Մաճկալաշենի տրակտորիստի ուղղությամբ. կրակել են նաև խոշոր տրամաչափից

17:39, 09 դեկտեմբեր 2021

Ադրբեջանական կողմն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի տրակտորիստի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։ Նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։ «Տրակտորիստին ոչինչ չի պատահել։ Կրակոցներից հետո տրակտորը հանել ենք այդ վայրից»,- պատմեց նա։ Լեռնիկ Ավանեսյանն ասաց, որ հակառակորդը կրակել է 5 անգամ՝ խոշոր տրամաչափից, մի քանի անգամ էլ՝ գնդացրից։ «Մոտ 1 րոպեի չափով է եղել այդ կրակոցները։ Ռուս խաղաղապահներն այսօր աշխատում էին, չկային, առիթից օգտվել են։ Հիմա արդեն եկել են, ամեն ինչ հանգիստ է»,- ասաց Լեռնիկ Ավանեսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր