00:00:00

Ալեն Սիմոնյանն ինձ դատի է տվել. Արեգնազ Մանուկյան

20:41, 09 դեկտեմբեր 2021

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։ «Քիչ առաջ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց, որ ինձ դատի է տվել։ Դե ինչ, սրտատրոփ սպասում եմ դատավարությանը»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը։ «Ես հայց եմ ներկայացրել Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ խոսելու հետ կապված։ Տիկին Մանուկյանը 4 տող 4 ամիս է տարբեր տեղերում կարդում է։ Մի օր կպատմեմ ձեր ղեկավարի, նույն հունական կղզում պատմությունները»,-այս մասին այսօր Ազգային ժողովում ասել էր Ալեն Սիմոնյանը։ Նա վստահություն հայտնեց, որ դատարանը կպարավորեցնի Արեգննազ Մանուկյանին Ազգային ժողովի ամբիոնից ներողություն խնդրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր