00:00:00

Մեղրիից ռեանիմոբիլով Երևան է տեղափոխվել 17 օրական երեխա՝ թթվածնակախյալ վիճակով

16:52, 09 դեկտեմբեր 2021

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի շտապօգնության արտագնա բրիգադն այսօր Մեղրիից Երևան է տեղափոխել բրոնխիոլիտ ախտորոշմամբ 17 օրական երեխայի՝ ծանր, թթվածնակախյալ վիճակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի խոսքով՝ փոքրիկը գտնվում է համալսարանական բժիշկների վերահսկողության տակ. ստանում է համալիր բուժում՝ օքսիգենոթերապիա, ինգալացիոն և հակաբակտերային թերապիա: Նշեմ, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ամենագնաց ռեանիմոբիլներն՝ անկախ եղանակից, կրիտիկական վիճակում հայտնված նորածիններին բուժօգնություն տրամադրելու նպատակով ուղևորվում են ամենահեռավոր մարզեր՝ հաղթահարելով դժվարամատչելի ճանապարհներ: Բժշկական կենտրոն տեղափոխվելու շնորհիվ գրեթե 92-ից 96 տոկոս դեպքերում հաջողվում է փրկել բուժօգնության կարիք ունեցող փոքրիկների կյանքը: Արտագնա ծառայության միջոցով տարեկան 800-ից ավելի նորածին Հայաստանի տարբեր ծննդատներից տեղափոխվում են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում ներդրված են նորածինների բուժման բոլոր առաջադեմ տեխնոլոգիաները: Հավելեմ, որ 2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց դիմել է 45166 երեխա, որից 13362-ին բուժօգնություն է տրամադրվել ստացիոնար»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր