00:00:00

Տղամարդը դանակահարել է 49-ամյա կնոջը

05:17, 12 մայիս 2018 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Բերդ քաղաքում 49-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ: 2018թ. մայիսի 11-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ին, Տավուշի մարզում գտնվող առանձնատներից մեկում 1965թ. ծնված ամուսինը սուր կտրող գործիքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է պատճառել կնոջը՝ նույն  մարզի բնակչուհի, 1969 թ. ծնված  Մ.Բեգյանին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: 49-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, 49-ամյա կինը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի գործողությունները հստակեցնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր