Իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ Երևանում վարձակալած բնակարանում շարունակում են ապրել հարկատուների հաշվին։ 8-րդ գումարման Ազգային Ժողովի ՔՊ խմբակցության տասը պատգամավորներ դեռ նստաշրջանի սկզբում էին դիմել բնակարանի վարձավճար ստանալու համար։ Այս մասին Irakanum.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԺ աշխատակազմից։ Խոսքը՝ Թագուհի Ղազարյանի, Հովիկ Աղազարյանի, Մաթևոս Ասատրյանի, Կնյազ Հասանովի, Արեն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի, Լիլիթ Ստեփանյանի, Նարեկ Ղահրամանյանի և Ռուստամ Բաքոյանի մասին է։ Բնակարանի վարձավճար ստացել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Վահե Ղալումյանը, սակայն ԱԺ աշխատակազմից հայտնել են, որ վերջինս դեկտեմբերի 1-ից հրաժարվել է բնակարանի վարձի փոխհատուցման գումարից։

Միաժամանակ բնակարանի վարձավճարի  փոխհատուցման համար այս ամիս դիմում են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Էմմա Պալյանն ու «Հայաստան» դաշինքից՝ Արմենուհի Կյուրեղյանը։

Նշենք, որ յուրաքանչյուր պատգամավոր որպես բնակվարձի փոխհատուցում ամեն ամիս ստանում է 100,000-ական ՀՀ դրամ՝ համաձայն ՀՀ ԱԺ նախագահի 2018 թվականի ապրիլի 3-ի թիվ ՆՈ-08-Ն որոշման:

Հավելենք, որ ավելի վաղ  կատարված օրենսդրական փոփոխություններով էլ յուրաքանչյուր ամիս պատգամավորներին նաև 250 հազար դրամ պատգամավորական ծախսերի գումար է փոխանցվում:

Irakanum.am