00:00:00

Պսակներով, անեծքներով և ֆեյքերով եկածը, վաղ թե ուշ, այդպես էլ գնալու է. Մամիջանյանը՝ ՔՊ-ին

18:38, 09 դեկտեմբեր 2021

Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե հայհոյանքը քրեականացնող օրինագիծը չբերեր մի քաղաքական ուժ, որն իշխանության է եկել քաղաքական գործիչների պատուհանների տակ թաղումներ կազմակերպելով, պսակներ բերելով, լենտեր կապելով: Ըստ իմ տեղեկությունների՝ դրա ծանր բեռը ստանձնած քաղաքական գործիչն այս դահլիճում է նստած: ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ նախագիծը օրակարգ է բերել մի քաղաքական ուժը, որը հայտնի է իր ֆեյքերով. «Ես հրաժարվում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի մարմնի տարբեր մասերը ուտելու պատրաստակամություն հայտնող ֆեյքերը, իրականում քաղաքացիներ են, մեր հասարակությունն այդպիսի չի, դա ուղղորդված ֆեյքային արշավ է: Ես նորմալ կվերաբերվեի այս օրինագծին, եթե մինչև օրս մեր վիդեոների, մեր հրապարակումների տակ մեր ազիզը թաղող ֆեյքային գրոհներ չլինեին, դա էլ հասարակության չի կարող լինել»,-ասաց Մամիջանյանը և եզրափակեց.«Պսակներով, անեծքներով և ֆեյքերով եկածը, վաղ թե ուշ, այդպես էլ գնալու է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր