00:00:00

Կոտայքում վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

17:21, 09 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:50 –ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Եղվարդ քաղաքի բնակիչներ,  46-ամյա Համեստ Գ.-ին և  59-ամյա Գրիգոր Գ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Վարորդը այնուհետև հիվանդանոցից ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժին: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր