00:00:00

Արմեն Աշոտյանն արձագանքել է ԱԺ-ում վարչապետի՝ Աննա Մկրտչյանին ուղղված ռեպլիկին

17:10, 09 դեկտեմբեր 2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին ուղղված ռեպլիկին։ «Երեկ Ազգային ժողովի ամբիոնին հերթական հիսթերիայի մեջ էր ընկել հողատուն (հին հունարեն՝ ὑστέρα (hystera)՝ «արգանդ», հին հույները համարում էին օրգանիզմում արգանդի թափառելու հետևանք): Կապ ընկնելով Աննա Մկրտչյանի ուղիղ ու դաժան հարցից, նա զառանցում էր, թե Աննայի «շեֆերին ոմանք SMS-ներ են ուղարկում, հանձնարարականներով այս կամ մեկնաբանությունը անելու»: Տո այ 1868 թվականին Դոստոևսկու գրած վեպի վերնագիր, ստի գլխին ՀՀ նախկին վարչապետերից մեկը բամփի՞, թե դու նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով Աննայի մեջբերածի տակ, բունկերում լակելով, չես ստորագրել: Սուտը հին հռոմեացիների բերքատվության և առատության խորհրդանիշ դառնա՞, թե դրսից մեզ ինչ-որ մեկը կարա ուղորդի: Սուտը Լուլուի բարի համբավի և Աղազարյանի ինտելեկտուալ մակարդակի խաչաչասերման վայր դառնա՞, թե հերթական զառանցանքիդ տակից կարող ես դուրս գալ: Մինչ այս հարցերիս պատասխանես, մի հատ էն հին համարիդ հաշվի SMS եմ գրել, լավրովյան թևավորներից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր