00:00:00

Միջադեպ Աբովյանի քվեաթերթիկների վերահաշվարկի ընթացքում.ՔՊ թեկնածուի նախընտրական շտաբի պետը մի քանի անդամների հետ ներխուժել են վերահաշվարկի վայր և դիմել սադրանքի. Հայտարարություն

15:55, 09 դեկտեմբեր 2021

Երեկ՝ 08.12.2021թ., միջադեպ է արձանագրվել Աբովյան խոշորացված համայնքի քվեաթերթիկների վերահաշվարկի ընթացքում, երբ ՔՊ թեկնածուի նախընտրական շտաբի պետը մի քանի անդամների հետ ներխուժել են վերահաշվարկի վայր և դիմել սադրանքի՝ հնչեցնելով սպառնալիքներ Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների հասցեին, փորձելով ճնշում գործադրել վերջիններիս նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Աբովյան խոշորացված համայնքի ԲՀԿ թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանի նախընտրական շտաբը։ «Կոչ ենք անում Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին չտրվել սադրանքի և շարունակել իրականացնել անաչառ վերահաշվարկ՝ օրենքին համապատասխան: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ մեր շտաբը պահանջատեր է լինելու նույնիսկ մեկ ՀՀ քաղաքացու ձայնի համար, որպեսզի նրա իրավունքը ամբողջությամբ իրացվի և իրական հաղթանակը արձանագրվի: Հարգանքով՝ Էդուարդ Բաբայանի նախընտրական շտաբ ԲՀԿ Աբովյանի տարածքային կառույց»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր