00:00:00

Ռազմահայրենասիրական ՀԿ ջոկի հրամանատարը հափշտակել է ընդհանուր 2.200.000 ՀՀ դրամ. Արցախի ՔԿ

15:23, 09 դեկտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

2021թ. նոյեմբերի 2-ին Ռազմահայրենասիրական ՀԿ ջոկի հրամանատարը, իր ջոկի 11 անդամին՝ յուրաքանչյուրին 200.000 ՀՀ դրամ աշխատավարձը, ստացել  և  նրանց չի փոխանցել։ Հափշտակել է՝ ընդհանուր 2.200.000 ՀՀ դրամ գումարը։ Հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։ «Արցախի ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ջոկի հրամանատարի կողմից 2021թ. նոյեմբերի 2-ին, իր ջոկի թվով 11 անդամների վճարման ենթակա՝ յուրաքանչյուրի 200.000 ՀՀ դրամ աշխատավարձը ստանալու և նրանց փոխանցելու ենթադրաբար կեղծ խոստում տալու եղանակով վերջիններիս վստահությունը չարաշահելով՝ ընդհանուր 2,200.000 ՀՀ դրամ գումար ստացականով ստանալու և շահադիտական դրդումներից ելնելով այն հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր