00:00:00

1 զոհ, 2 վիրավոր. Արարատի մարզում բախվել են Mitsubishi Colt-ն ու Hyundai Tucson-ը. shamshyan.com

14:39, 09 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհից դեպի Վեդի–Արարատ քաղաքի ճանապարհի Ոսկետափ գյուղի սկզբնամասում բախվել են Mitsubishi Colt և Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենաները: 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Վեդու բժշկական կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր