2018թ-ի իշխանափոխությունից հետո ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը նշանակվեց Արարատի մարզպետ։ Պաշտոնը ստանձնելու պահին Սարգսյանը, որպես կանխիկ գումար, հայտարարագրել էր 700 000 դրամ և 80 000 ռուբլի, իսկ որպես աշխատանքի դիմաց վարձատրություն հայտարարագրել է 980 000 դրամ։

 

2021թ-ի տարեկան հայտարարագրում Գարիկ Սարգսյանը նշել է բնակարան՝ Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում և հողամաս՝ Արարատի մարզի Նոր ուղի համայնքում։

 Որպես փոխառություն Սարգսյանը «Հայբիզնես բանկից» 3 066 664 դրամ է ստացել։ Բանկային հաշվին եղել է 1 450 000 դրամ, ունեցել է 670 000 դրամ կանխիկ գումար։ Նախորդ տարվա ընթացքում Սարգսյանը 12 216 664 դրամ աշխատավարձ է ստացել։