00:00:00

ԵԽԽՎ-ն Երևանին կոչ է արել երաշխավորել գեյ-շքերթների անցկացման անվտանգությունը

23:37, 30 նոյեմբեր 2021

ԵԽԽՎ հավասարության և խտրականության դեմ պայքարի կոմիտեն մտահոգություն է հայտնել Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում ԼԳԲՏ համայնքի հանդեպ վերաբերմունքի վերաբերյալ՝ նշելով, որ նրանց իրավունքների բազմաթիվ խախտումներ են ենթադրաբար թույլատրվում կամ հաստատվում։
Կոմիտեն նշում է, որ վերոհիշյալ երկրները պետք է ընդունեն արդյունավետ օրենսդրություն և քաղաքականություն, որը կնպաստի սեռական կողմնորոշմանը, գենդերային ինքնությանը, սեռական հատկանիշների վրա հիմնված խտրականության դեմ գործողությունների հզորացմանը:
Խորհրդարանականները կոչ են արել Երևանին, Բաքվին և Թբիլիսիին երաշխավորել հանրային միջոցառումների` օրինակ գեյ-շքերթների անվտանգ անցկացման իրավունքը, որպեսզի դրա մասնակիցները ցանկացած բռնությունից պաշտպանված լինեն: Ի դեպ, ԵԽԽՎ հավասարության և խտրականության դեմ պայքարի կոմիտեն բանաձևի նախագիծ է ընդունել, որով կոչ է արվում վարքագծի կանոններ սահմանել ԶԼՄ-ների և խորհրդարանի անդամների համար։ Այդ վարքագծի կանոններով պետք է արգելվեն ԼԳԲՏ անձանց պիտակավորող, խտրական մեկնաբանությունները։ Իսկ ԼԳԲՏ անձանց բռնության ենթարկողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Հավելենք, որ այս բանաձևի նախագիծը կքննարկվի ԵԽԽՎ հաջորդ` 2021-ի հունվարի 24-28–ն անցկացվելիք լիագումար նիստում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր