00:00:00

Սախարովի հրապարակում «Opel»-ը 53-ամյա կնոջ է վրաերթի ենթարկել

23:38, 30 նոյեմբեր 2021 Պատահարներ

Ոստիկանությունում  նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այդ օրը՝ ժամը 18։20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 50-ամյա Լևոն Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցի թիվ 5 հասցեի դիմաց՝ Սախարովի անվան հրապարակում, վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացի՝ 53-ամյա Նատալյա Գրիբովային։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր