00:00:00

Բացահայտվեց Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը

23:27, 30 նոյեմբեր 2021

Դեռ 2018թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ ջրի սակագինը մինչև 2024թ. չի փոխվելու։ ««Վեոլիա ջուր» ընկերության և Հայաստանի կառավարության միջև կնքված նախկին պայմանագրով դեկտեմբերին խմելու ջուրը պետք է թանկանար 11 դրամով։ Եվ մենք` կառավարությունը, այս ընթացքում բանակցեցինք «Վեոլիա ջրի» հետ և պայմանավորվեցինք, որ մինչև 2024թ. Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Սա «Վեոլիա ջուր» ընկերության և մեր կառավարության արդյունավետ համագործակցության առաջին լուրջ օրինակն է»,- այդ ժամանակ հայտարարել էր  Նիկոլ Փաշինյանը։ Բայց, ինչպես տեսանք այդպես չեղավ։ Այսօր Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովից իրազեկեցին՝  2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ: Ջրի գինը մեկ ամսից կբարձրանա 20 դրամով։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ  խաբել է հասարակությանը։ Ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ քննարկումներ չկան, չհաշված, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում որոշ օգտատերեր առաջարկում են «ծափ տալ»։ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ամեն կերպ արդարացողներն էլ են լուռ։ Առայժմ չեն հնչել «հեղինակավոր» պնդումներ, թե ջրի գինը նախկիններն են թանկացրել, ու «գցել» Նիկոլ Փաշինյանի գրպանը։ Վսհատաբար իշխանական քարոզչամեքենան դեռ կհասնի այս հարցում ևս մանիպուլացնել հանրության իրենց հատվածին, բայց ակնհայտ է, որ գործող իշխանության խոստացած «ապագան» արագորեն գալիս է։ Ի վերջո իշխանությունը ասել է, որ ապագա կա, բայց չի ասել, որ այդ «ապագայում» թանկացումներ չեն լինելու։ Այս հարցում իրենք ազնիվ են։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր