00:00:00

Ինքնասպանություն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու դատախազը

21:47, 30 նոյեմբեր 2021 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, նոյեմբերի 29-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի բակում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։ Ոստիկանները նշված բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ՝ 50-ամյա Տիտան Ք-ի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս նոյեմբերի 22-ից ստացիոնար բուժման մեջ էր «Աստղիկ» բժշկկան կենտրոնում։ Ըստ տեղեկությունների՝ նա հիվանդանոցիի 9-րդ հարկի թիվ 916 հիվանդասենյակից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Փաստ առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր