00:00:00

Մահացել է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը

15:25, 30 նոյեմբեր 2021

Այսօր մահացել է հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Գագիկ Հարությունյանը։ Գագիկ Հարությունյանն առանցքային դեր է ունեցել խորհրդահայ մշակույթում, որպես գեղարվեստական լուսանկարչության զարթոնքի առաջամարտիկ։ Իր գործունեությունը սկսելով 1960-ականների վերջին, Հարությունյանը կարճ ժամանակում դարձել է հանրապետության գլխավոր վավերագրող լուսանկարիչներից մեկը՝ թղթակցելով տեղական բոլոր պարբերականներին։  Սակայն, նրա ահռելի լուման արդի հայ մշակույթում առնչվում է լուսանկարչության՝ որպես արվեստի միջոցի հաստատման հետ։ 1970-ականներից աշխատակցելով «Գարուն» ամսագրին, Հարությունյանը ձևավորում է լուսանկարչական պատկերի համարձակ մի նոր ձևաչափ, որում լուսանկարը հայտնվում էր ոչ թե որպես փաստագրում կամ նկարազարդում, այլ փիլիսոփայական ու քննադատական միտք արտահայտող անկախ արվեստային միջոց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր