00:00:00

ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը

17:01, 30 նոյեմբեր 2021

Ադրբեջանական զորքերը Իշխանասարի հատվածում հետ են քաշվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Իշխանասար համայնքի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։ «Մեր հատվածից դուրս են եկել: Թե ցուրտ է խրամատներում են, թե հետ են գնացել՝ չեմ կարող ասել: Մեր տղաները տեսել են, որ չեն երևում: Չի բացառվում նաև, որ թաքնված լինեն»,- նշեց նա: Ըստ Պետրոսյանի՝ ադրբեջանցիների հետ քաշվելը հնարավոր է պայմանավորված լինի նաև եռակողմ հանդիպումով. «Ավելի հստակ պատասխան կարող է տալ միայն Պաշտպանության նախարարությունը», - ասաց Իշխանասարի վարչական ղեկավարը: Թե ի վերջո ո՞րն է պատճառը փորձեցինք պարզել ՊՆ-ից, սակայն այդպես էլ ոչ ոք չպատասխանեց մեր բազմաթիվ զանգերին: Հիշեցնենք` ադրբեջանական զորքերն այս տարվա մայիս ամսի 12-ից Սյունիքի մարզի որոշ ուղղություններով առաջ էին եկել՝ զբաղեցնելով ՀՀ սուվերեն տարածքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր