00:00:00

Պատվիրակություն է մեկնում Ռուսաստան․ հայտնի է՝ ինչու

15:55, 30 նոյեմբեր 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակոբ Վարդանյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2021 թվականի դեկտեմբերի 2-ից 4-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների լիազոր մարմինների ղեկավարների մասնակցությամբ բարձր մակարդակի խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

2. Հակոբ Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,-ասված է որոշման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր