00:00:00

«Գնթունիկ»-ի մոտ բախվել են MAN-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր. երթևեկությունը 2 ժամից ավելի խցանվել էր (ֆոտո)

14:25, 30 նոյեմբեր 2021 Պատահարներ

Արագածոտնի մարզում, նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի  72-րդ կմ հատվածում բախվել են Ապարան քաղաքի բնակիչներ, 38-ամյա Աշոտ Բարսեղյանի վարած MAN  մակնիշի և 26-ամյա Տիգրան Միրզոյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Ապարանի բնակիչ, 23-ամյա Տարոն Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Վթարթի հետևանքով երթևեկությունը նշված հատվածում մասամբ խցանվել էր և ճանապարհային ոստիկաններին մոտ 2 ժամ պահանջվեց մինչև երթևեկությունը կարգավորվեց, քանի որ բեռնատարները եղել էին բարձված և  միջի ապրանքը պետք է դատարկվեր ու սպասում էին նաև մինչև կժամանեին ապահովագրական ընկերությունների նեկայացուցիչները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր