00:00:00

Մեր շարժումը շարունակվում է, մեր պահանջը մնում է անփոփոխ․ Մհեր Արմենիա

04:59, 30 նոյեմբեր 2021

Մհեր Արմենիայի ղեկավարած «Ազգի ձայն» կուսակցության հայտարարությունը. ««ԱԶԳԻ ՁԱՅՆ» կուսակցությունը 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպես քաղաքական ուժ, չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի լեգիտիմացման պրոցեսին և եղել է առաջինը, որը ս.թ. հոկտեմբերի 25-ին Շուռնուխից հայտարարել է համազգային շարժման նախաձեռնման մասին, որի նպատակը եղել և մնում է ազգի համախմբումը՝ վարչապետի և գործադիրի հրաժարակի պահանջով: Մենք կրկին հայտարարում ենք, որ մեր շարժումը շարունակվում է, մեր պահանջը մնում է անփոփոխ, և բոլոր այն ողջամիտ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու անհատները, որոնց անհանգստացնում է ազգի ապագան և որոնք համամիտ են մեր գաղափարի հետ, կարող են մասնակից դառնալ մեր շարժմանը և մաս կազմել նոր պետականաշինությանը: Բոլոր ցանկացողները կարող են գրել մեր պաշտոնական էջին կամ այցելել մեր գրասենյակ՝ Սասունցի Դավիթ 2 հասցեով: Մեր դռները բաց են բոլորի առջև, մեր կուսակցության անվանը համահունչ՝ մենք պատրաստ ենք հայ ազգի հետ միասին լսեսի դարձնել հայի ձայնը: Այս շարժումն ունի ղեկավար խորհրդի կազմ, բայց չունի այդ կազմի սահմանափակում, ունի գործողությունների պլան, որի կարող են ավելանալ նաև ձեր առաջարկները: Մենք միասին ձեռնամուխ կլինենք ստեղծելու նոր որակի պետություն, փրկելու հայրենիքը և ապացուցելու ամբողջ աշխարհին, որ հայը եղել է, կա ու լինելու է հավետ»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր