00:00:00

Անսահման հոգատար ու մարդկանց սիրող. հերոս Ջանիկ Նազարյանն այսօր կդառնար 20 տարեկան

23:20, 29 նոյեմբեր 2021

Ջանիկը զոհվել է հոկտեմբերի 21-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից, Վարանդայում՝ դիրքը պաշտպանելիս, որտեղ վիրավորում ստացած ընկերոջն առաջին օգնություն էր ցուցաբերում: Ջանիկը բանակ զորակոչվել է 2020 թվականի հունվարի 24-ին, ծառայել է Ջրականում (Ջաբրաիլ), հետո Հադրութում, ապա՝ Վարանդայում (Ֆիզուլի), որտեղ էլ զոհվել է: Ջանիկի քրոջ՝ Մարիամ Նազարյանի խոսքով՝ նա եռանդով լի էր՝ սիրահարված կյանքին, ընտրել էր բժշկի մասնագիտությունը սովորում էր Երևանի պետական բժշկական համալսարանի առաջին կուրսում: Սովորել է կես տարի, որից հետո զորակոչվել է բանակ: «Սիրում էր երաժշտություն և տանը ինքնուս սովորել էր դաշնամուր նվագել: Եղբայրս անսահման հոգատար էր, իր չափ մարդկանց սիրող ու հոգատարություն ունեցող մարդիկ շատ քիչ կան»-ասաց Մարիամը: Ծառայակից ընկերների փոխանցմամբ՝ Ջանիկին նաև առաջարկել են որպես բժիշկ տեղափոխվել Ստեփանակերտ՝ ավելի հանգիստ պայմաններում հիվանդանոցում օգնելու վիրավորներին, բայց նա նախընտրել է մնալ մարտի դաշտում՝ ասելով, որ ընկերներին չի կարող թողնել իր կարիքն այնտեղ ավելի շատ կա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր