00:00:00

Շիրակի մարզպետը ծանոթացել է Գյումրու ԲԿ-ի գործունեությանն ու մատուցվող ծառայություններին

02:10, 30 նոյեմբեր 2021

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանի հետ այսօր այցելել է «Գյումրի բժշկական կենտրոն»։ Տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կենտրոնում, ծանոթացել բժշկական հաստատության աշխատանքների ընթացքին, բաժանմունքների գործունեությանն ու մատուցվող ծառայություններին։
Ըստ այդմ, վիրաբուժական, վնասվածքաբանական, ակնաբանական, սրտաբանական, ուրոլոգիական, լաբորատոր-ախտորոշիչ և այլ ծառայությունների կողքին, շատ շուտով լիարժեքորեն կգործի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը։ Նազելի Բաղդասարյանը կարևորել է բուժսպասարկման որակի արդյունավետությունն ու ծառայությունների պատշաճ մատուցումը, ինչպես նաև հակահամաճարակային միջոցառումների իրականացումն ու կանոնների պահպանումը։ «Գյումրի բժշկական կենտրոնում» այս պահին COVID-19 ախտորոշմամբ 68 հիվանդ է բուժվում, ևս 26 հիվանդ էլ ինֆեկցիոն բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ՝ նկատվում է հիվանդության նվազում։ Շիրակի մարզպետն այցելել է նաև «Գյումրի բժշկական կենտրոնի» ծննդաբերական բաժանմունք, կենտրոնին միանալուց հետո ծննդատունն աշխատանքներում դրական դինամիկա ունի, ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 100-ով, իսկ վճարովի ծառայությունները կրկնապատկվել են։ Մարզպետը շրջել է հիվանդանոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ինչպես նաև շնորհավորել նորաթուխ մայրերին՝ մաղթելով երջանիկ մայրություն ու քաջառողջություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր