00:00:00

ՔՏՀԱ տեսուչները վերահսկողություն է իրականացրել Արաբկիրում և Դավթաշենում․ խախտումներ են եղել

19:31, 29 նոյեմբեր 2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ նոյեմբերի 29-ին վերահսկողություն են իրականացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտի նկատմամբ։ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել է վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք։ Դրանք վերաբերել են դիմակ չկրելուն, ախտահանիչ հեղուկի բացակայությանը և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր