00:00:00

ԱՀԿ-ն խորհուրդ է տվել նախապատրաստվել սանիտարական միջոցների ուժեղացմանը՝ օմիկրոն շտամի պատճառով

16:48, 29 նոյեմբեր 2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տվել երկրներին պատրաստ լինել ուժեղացնել սոցիալական եւ սանիտարահիգիենիկ միջոցառումները՝ օմիկրոն շտամի ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, արձագանքման հնարավորությունները, պատվաստումների մակարդակը… ինչպես նաեւ արագ զարգացող օմիկրոն շտամի հետ կապված անորոշությունը՝ երկրները պետք է պատրաստ լինեն ժամանակին ուժեղացնել սոցիալական եւ առողջապահական միջոցառումները՝ խուսափելու ավելորդ պահանջներից բժշկական ծառայությունների համար»,-ասված է կազմակերպության զեկույցում։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել էր Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը դասակարգել որպես մտահոգություն առաջացնող: Նոր շտամը՝ B.1.1.529, ԱՀԿ-ն անվանել է հունարեն օմիկրոն տառով: Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահ Ֆրենկ Ուլրիխ Մոնտգոմերին մտահոգություն է հայտնել, որ իր օմիկրոնը կարող է համեմատելի լինել Էբոլա վիրուսի հետ եւ նույնքան վարակիչ, որքան դելտա շտամը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր