00:00:00

ՔՊ-ական Բաբկեն Թունյանը դեմ է թուրքական ծագման ապրանքների ներկրումը երկարացնելու որոշմանը

16:52, 29 նոյեմբեր 2021 Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկել է դեկտեմբերի 31-ից հետո կրկին երկարաձգել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների՝ Հայաստան ներկրման արգելքի գործողության ժամկետը։ Նախագիծը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում է քննարկվել։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին որոշում ընդունվեց արգելել թուրքական ծագման ապրանքների ներկրումը Հայաստան: Որոշումն ուժի մեջ մտավ հունվարի 1-ից, 6 ամիս ժամկետով, որովհետև ԵԱՏՄ կանոններով դրանից ավելի երկար ժամկետով արգելք սահմանել հնարավոր չէ: Հետո այդ արգելքը ևս 6 ամսով երկարացվեց՝ նոր որոշմամբ: Դեկտեմբերի 31-ին կլրանա նաև այդ երկրորդ 6 ամիսը, և եթե նոր որոշում չլինի, ապա արգելքը ավտոմատ կվերանա: Հիմա Էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է այն հերթական անգամ երկարացնել, նախագծի հիմքում դնելով այն հանգամաքը, որ արգելքը նպաստում է տեղական արտադրությունների հիմնմանը, բացն էլ լրացվում է տարբեր շուկաներից ներկրումներով: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեռեւս վերջնական որոշում չունի այս հարցով։ Հայտնի չէ, թե նաև թուրքական ապրանքների ներկրումը երկարացնելու որոշումը կներառվի արդյո՞ք ԱԺ լիագումար նիստի օրակարգ, բայց դատելով հանձնաժողովի առանձին անդամների հայտարարություններից ՔՊ-ականները դեմ են։ Ինչպես հայտնի է խորհրդարանում այդ հանձնաժողովի նախագահը «Հայաստան» դաշինքից Հակոբյան Վահեն է։ Նրա տեղակալն էլ ՔՊ-ական Բաբկեն Թունյանն է, «հայտնի»  Պողոսի հարևանը։ Թունյանը 1in.am-ին տված հարցազրույցում նշել է, թե Էկոնոմիկայի նախարարությունը չունի վերլուծություն թուրքական ապրանքների արգելքի ազդեցության մասին։ Բացի այդ ՔՊ-ական պատգամավորը ուշագրավ հայտարարություն ևս արել է։ Նրա խոսքով՝ այդ արգելքը պայմանավորված էր, ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոնով՝ ժեստ ի պատասխան Թուրքիայի վարքագծի։ Կարճ ասած Բաբկեն Թունյանը դեմ է Էկոնոմիկայի նախարարության  առաջարկին։ Թուրքիայի հետ բարեկամական  հարաբերություններ հաստատելու իշխանական մոլուցքն ըստ էության սահմաններ չունի։ Ակնհայտ է, որ Թուրքիան իր վարքագիծը բնավ չի փոխել, փոխարենը Հայաստանն է ամեն գնում ցանկանում «մերձենալ» պաշտոնական Անկարայի հետ, Նիկոլ Փաշինյանի շուրթերից այդ մասին մեկ անգամ չէ, որ հնչել են հավաստիացումներ։ Ու բնավ էլ կարևոր չէ, որ այս որոշումը նախ և առաջ բխում է հայ արտադրողների շահերից, որովհետև Թունյանն ու իր նման մտածողներն այլ արժեհամակարգ կրող են։ Ի վերջո Բաբեկ Թունյանի գործընկեր պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն էլ ոչ վաղ անցյալում խոնարհվում էր թուրք ազգի առաջ։ Այստեղ թերեւս մնում է միայն «Պողոսի» հարցը։ Բայց, ինչպես մյուս բոլոր դեպքում Բաբկենի հարևան Պողոսի կարծիքը այլևս կարևոր չէ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր