00:00:00

Գրանցվել է 342 դեպք, որից 154-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

15:25, 29 նոյեմբեր 2021 Պատահարներ

Նոյեմբերի 22-ից 28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 342 դեպք, որից 154-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, 4 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 61 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 128 կենցաղային կանչ. տուժել է 124 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Արձանագրվել է թունավորման 15 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր