Նոյեմբերի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։00-07։30-ն ընկած ժամանակահատվածոմ Mercedes մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշներին և մոտ 4 մետր բարձրությունից գլխիվայր ընկել և հայտնվել գետում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։