00:00:00

Սիսիան-Բռնակոթ ավտոճանապարհին «GAZ-31» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է

13:52, 29 նոյեմբեր 2021 Պատահարներ

Նոյեմբերի 28-ին, ժամը 19։32-ին Սիսիանի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղ տանող ավտո­ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Բռնակոթ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «GAZ-31» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ս․, ծնված 1977 թ.) բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտո­մե­քե­նայի մեջ: Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր