00:00:00

Վահան Քերոբյանի «լկտի» սուտը

21:24, 28 նոյեմբեր 2021

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը խմբագրել է երեկվա հայտարարությունը։ Վահան Քերոբյանը հերթական անգամ հայտնվել է մեղմ ասած ծիծաղելի իրավիճակում։ Երեկ՝ նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի նոյեմբերի 25-ին նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան։ «Պատվիրակությանը հակիրճ ներկայացվել է ձեռնարկության պատմությունը, որից հետո հյուրերը ծանոթացել են թողարկվող արտադրանքին, որը ներառում է քաղաքային էլեկտրական տրանսպորտի ողջ տեսականին»։ Երկար բովանդակությամբ հաղորդագրությունում նաև նշված էր, թե «Երևանի քաղաքապետի՝ Մինսկ առաջիկայում ակնկալվող այցելության ժամանակ առավել առարկայական կդիտարկվի ձեռնարկության կողմից թողարկվող արտադրանքի հնարավոր ձեռքբերման հարցը»։ Նախարարության այս հաղորդագրությանն արձագանքել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակը։ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Թյուրընկալումներից խուսափելու համար նշենք, որ Երեւանի քաղաքապետի օրակարգում առաջիկայում Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ։ Ավելորդ չէ հիշեցնել նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը գնումներն իրականացնում է հրապարակային մրցույթների միջոցով»։ Այս պատասխանը միանգամից մի քանի կարևոր շեշտադրումներ է պարունակում։ Նախ Քերոբյանը իրազեկված չի եղել, որ Հայկ Մարությանի՝ Մինսկ այց նախատեսված չէ, այլ կերպ ասած գործադիր իշխանություն- քաղաքային իշխանություն համագործակցությունը բացակայում է։ Ուշագրավ էր հատկապես Կարապետյանի գրառման երկրորդ հատվածը, որը վերաբերում էր գնումների գործընացին։ Այս կերպ ըստ էության քաղաքապետարանը պատասխանում է կառավարությանը, ուղիղ հասկացնելով, որ գնումների գործընթացի կազմակերպման կենտրոնական իշխանության մոտեցումներն  իրենց սրտով չեն։ Ինչպես հայտնի է կառավարությունը հաճախ տարբեր գնումներ իրականացնում է առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից, իսկ հետագայում պարզվում է, որ այդ «մեկ անձը» բնավ էլ պատահական անձ չէ։ Այս կերպ ըստ էության Հայկ Մարությանը հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխանության կեղտոտ խաղերի մասնակիցը չէ։ Հավելենք, որ Հակոբ Կարապետյանի՝ Վահան Քերոբյանի ղեկավարած կառույցի «լկտի» սուտը բացահայտելուց հետո հիշյալ հաղորդագրությունը խմբագրվել է, և նրանում այլեւս չկա՝ Մարությանի հնարավոր Մինսկ այցի վերաբերյալ հիշատակումը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր