00:00:00

«Հուսանք՝ չարի պարիսպները կքանդվեն». «Ազատագրական շարժման» մասնակիցներն ուխտի են գնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

17:23, 28 նոյեմբեր 2021

«Ազատագրական շարժման» նախաձեռնող խմբի անդամներն ու աջակիցները Երեւանի Հանրապետության հրապարակից ուխտագնացությամբ ուղեւորվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ համախմբման նպատակով։ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ այսօր քաղաքական որևէ հայտարարություն ու կոչ չեն ներկայացնելու, եւ որ ուխտագնացության նպատակը համախբումն է: «Գնալու ենք Մայր Աթոռ Սուրբ էջմիածին ու հույս ունենանք, որ այսօրվանից հետո չարի պարիսպները կքանդվեն և այսօրվանից հետո կունենանք քրիստոնեական Հայաստան կառուցելու հնարավորություն»,- Հանրապետության հրապարակում նշեց Զոհրաբյանը։ Մասնակցիները հրապարակից քայլելու են Վազգեն Սրգսյան փողոցով, Հաղթանակ կամրջով, ապա Իսակովի Պողոտայով ուղևորվելու են Էջմածին՝ անցնելով շուրջ 4 ժամ ճանապարհ, հայտնեց Զոհրաբյանը։ Հավաքվածները տերունական աղոթքով սկսեցին ուխտագնացությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր