00:00:00

AstraZeneca-ի մշակողները կասկածի տակ են դրել համավարակի նոր ալիքը՝ COVID-19-ի նոր շտամի պատճառով

03:57, 28 նոյեմբեր 2021

Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը դժվար թե լուրջ վտանգ ներկայացնի պատվաստված մարդկանց համար, հայտարարել է պատվաստանյութերի Օքսֆորդի խմբի ղեկավար Էնդրյու Փոլարդը, փոխանցել է «Ինտերֆաքս»-ը։ «Պատվաստված մարդկանց շրջանում համավարակի նոր փուլը շատ քիչ հավանական է», - BBC 4 ռադիոյի եթերում ասել է նա: «Մենք դրական ենք տրամադրված, քանի որ պատվաստանյութերը, ըստ էության, պետք է աշխատեն եւ պաշտպանեն նաեւ այս շտամի հետ կապված բարդություններից», - ավելացրել է Փոլարդը: «Սակայն դրանում համոզվելու համար մի քանի շաբաթ կպահանջվի»։ Նա նաեւ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում այս շտամի դեմ նոր պատվաստանյութի մշակումն արդեն կարող է իրականացվել կարճ ժամկետներում։ Օքսֆորդի համալսարանում աշխատող Փոլարդի խումբը AstraZeneca-ի համար COVID-19-ի դեմ պատվաստանյութ է մշակել, հիշեցնում են բրիտանական լրատվամիջոցները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր