00:00:00

Տղամարդը սպառնում է իրեն ցած նետել «Հաղթանակ» կամրջից (ֆոտո)

20:07, 27 նոյեմբեր 2021

Մոտ 30 տարեկան տղամարդը 1 ժամ առաջ անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը եւ սպառնում է իրեն ցած նետել: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։ Արդեն մեկ ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար հոգեբանները գտնվում են «Հաղթանակ» կամրջի վրա: Այնտեղ են նաեւ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երեւանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի եւ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Կայքի փոխանցմամբ, նրանք այս պահին բանակցում են տղամարդու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի եւ վտանգավոր եզրագծից ետ վերադառնա: Տեղում են նաեւ Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը եւ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր