00:00:00

Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու

00:30, 28 նոյեմբեր 2021 Պատահարներ

Նոյեմբերի 27-ին, 18:10 մոտակայքում Գյումրի-Երևան ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքը, այսպես կոչված, «Ստրոմմաշ» թաղամասի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացու: Տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Էլեկտրագնացքի մեքենավարը մթնշաղում նախապես նկատել է խոչնդոտը, կիրառել է էքստրեմալ արգելակում, սակայն արգելակման ուղու երկար լինելու պատճառով գնացքը չի կարողացել խուսափել բախումից: Արագընթաց էլեկտրագնացքը երթևեկում էր 95 կմ/ժ արագությամբ: Միջադեպի վայրում հայտնաբերվել է անհայտ կնոջ դի:

ЭП2Д էլեկտրագնացքներն ունեն, այսպես կոչվող, «սև արկղ», որի տվյալները լույս կսփռեն միջադեպը բացահայտելու գործին: Նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային ենթակառուցվածքի վրա գտնվելու կանոնները խախտելու հետևանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր