00:00:00

Ադրբեջանում մտահոգված են, որ եթե Թուրքիայում տնտեսական ճգնաժամը ուժեղանա կմնան առանց մեծ եղբոր

21:00, 27 նոյեմբեր 2021

Ադրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա: Մտահոգված են, որ եթե Թուրքիայում տնտեսական ճգնաժամը ուժեղանա ու վերածվի քաղաքական ճգնաժամի, ապա իրենք, թեկուզ առժամանակ, կմնան առանց թուրքկական տանիքի՝ առանց մեծ եղբոր: Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Սակայն սոցկայքերի ադրբեջանցի «ծռերը» կարծում են, որ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը: Հովանավոր ունենալու սինդրոմը, որը պետք է լուծի իրենց հարցերը, Ադրբեջանում նույնպես լայն տարածում ունի ու դա լավ է, թող իրենք էլ իրենց համար մի որևէ «Սևրի պայմանագրի» առասպել ստեղծեն ու դրանով ապրեն: Պակիստանի մասով չեմ կարող կարծիք հայտնել, սակայն Իսրայելի ու Բրիտանիայի համար Ադրբեջանը հետաքրքիր է միայն որպես օգտագործվելիք մատերիալ ու նման բարեկամներ ունենալու պարագայում թշնամիների կարիք չկա: Պարզ է, որ Ադրբեջանն իրենց պետք է որպես գործիք հարևանների հետ կոնֆլիկտների մեջ մտնելու ու իրենց, ոչ թե Ադրբեջանի, խնդիրները լուծելու համար»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր