00:00:00

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 24-ամյա վարորդը Opel-ով արագաչափի մոտ բախվել է ծառին, կա 4 վիրավոր

20:16, 27 նոյեմբեր 2021 Պատահարներ

Այսօր` նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Հ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, արագաչափի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հակոբ Հ-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 24-ամյա Վիկտոր Մ-ն, 25-ամյա Տիգրան Կ-ն և 24-ամյա Գևորգ Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանլ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր