00:00:00

Նոր քարոզչական փուչիկներ, նոր տարածքային կորուստներ. Տիգրան Աբրահամյան

19:24, 27 նոյեմբեր 2021

Պաշտպանության նախարար գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ, որում «նախարարը կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, հավելել է. «Պարզվում է, որ զինված ուժերում ոչ միայն «լայնամասշտաբ բարեփոխումներ» են տեղի ունեցել, այլ դրանք դեռ շարունակվում են. նույնիսկ դրանց արդյունավետությունն է արդեն չափված։ Շատ զարմանալի է, որ պաշտպանության նոր նախարարը չի շնորհավորել ԳՇ պետին՝ մայիսի 12-ի և նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիան խափանելու, Ադրբեջանին հետ մղելու և ՀՀ սուվերեն տարածքի անվտանգությունը հուսալիորեն ապահովելու համար։ Նոր քարոզչական փուչիկներ, նոր տարածքային կորուստներ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր