00:00:00

Խաղաղապահներն ապահովել են Շուշիի մոտակայքում իրականացվող ճանապարհային աշխատանքների անվտանգությունը

18:32, 27 նոյեմբեր 2021

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ապահովել են ճանապարհների վերականգնողական աշխատանքների անվտանգ իրականացումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ այս պահին Լեռնային Ղարաբաղում արդեն վերականգնվել է սահմանազատման գծի երկայնքով ճանապարհի մոտ 10 կիլոմետրը: «Այս պահին իրականացվում են ճանապարհային աշխատանքների անվտանգության ապահովման միջոցառումներ: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի շնորհիվ ճանապարհային ծառայության աշխատակիցները կարող են անվտանգ պայմաններում զբաղվել ճանապարհի վերականգնմամբ։ Հաշվի առնելով, որ այդ տարածքը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտ, վարչակազմը դիմել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը ՝ ճանապարհային աշխատանքների անվտանգության ապահովման խնդրանքով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը: Ռուսաստանի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները տարածաշրջանում անվտանգության ապահովման տարբեր խնդիրներ են իրականացնում, այդ թվում ՝ ապահովում են քաղաքացիական անձանց գյուղատնտեսական, ինժեներական և կանխարգելիչ աշխատանքների իրականացման անվտանգությունը, ինչպես նաև ուղեկցում են ուխտավորներին Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող վանական համալիրներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր