00:00:00

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 37 նոր դեպք

17:09, 27 նոյեմբեր 2021

Նոյեմբերի 26-ին Արցախում կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22377 քաղաքացու հետազոտություն, որից 3773-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր